Photoshop for
Հատուկ լուսանկարիչների համար
Դասերը ձանձրալի չեն, քանի որ հիմնական մասը պրակտիկա է
Դասընթացի նյութերը տրվում են անժամկետ։ Թարմացումները Նույնպես հասանելի կլինեն
Իրական առաջադրանքներ
գործում է
Ձանձրալի ու երկար տեքստերի փոխարեն մենք ընտրել ենք պարզ ու հասանելի տարբերակ՝ ձեր ուսումը հետաքրքիր դարձնելու համար։ Վաղուց բոլորը գիտեն, որ սովորելը առանց պրակտիկայի արդյունավետ չէ, քանի որ հենց պրակտիկան է տալիս հիմնական մասնագիտական գիտելիքներն ու սովորեցնում լուծել ցանկացած խնդիր
Իմանալ գործիքների նշանակությունը դեռ չի նշանակում կարողանալ դրանք կիրառել։ Հենց իրական առաջադրանքների շնորհիվ է ձևավորվում սեփական ոճը, զարգանում կրեատիվ մտածելակերպն ու ճիշտ պահին ճիշտ գործիքների համադրություն կիրառելու ունակությունը
Մեր դասնթացները պատրաստվում են փորձառու մասնագետների կողմից, բայց ավելի պարզ և հեշտ մատուցելու համար նյութերը ներկայացնում է հաղորդավարը
Ձեռք բերեք պրոֆեսիոնալ հմտություններ՝ լուսանկարների բարձրորակ մշակման համար։
Խորացրեք ձեր դիզայնի հմտությունները՝ սովորելով վիզուալ էֆեկտների և կոմպոզիցիայի նոր մեթոդներ:
Համադրեք տեքստը և պատկերները՝ ավելի ազդեցիկ բովանդակություն ստեղծելու համար:
Սովորեք, թե ինչպես ստեղծել ազդեցիկ գովազդներ՝ օգտագործելով Photoshop-ի գործիքները:
Հիմանական դասընթացները անցկացվում են կարճ հոլովակների օգնությամբ, որոնց դիտելուց հետո Ձեզ տրվում են հարցեր դասի վերաբերյալ, Ձեր սովորածը ամրապնդելու համար և տնային աշխատանքներ, որոնք ստուգվում են մեր թիմի կողմից (48 ժամվա ընթացքում) և կատարվում են սխալների ուղղում։ Հիմանական դասերից բացի ամսվա ընթացքում դուք կունենաք վիդեոհանդիպումներ մասնագետների հետ, ովքեր հենց ուղիղ եթերում կպատասխանեն Ձեր հարցերին և կկիսվեն իրենց փորձով, անհրաժեշտության դեպքում ցուցադրելով իրենց համակարգչի էկրանը։
Բացի այս ամենից դուք նաև ունեք 24/7 ակտիվ չատ, որտեղ մեր տեխնիկական աջակցության թիմը և մասնագետները կպատասխանեն Ձեր հարցերին և կօգնեն Ձեզ։
Ո'չ, մեր պլատֆորման նախատեսված է ինտուիտիվ օգտագործման համար, ինչը բոլորին տալիս է հեշտ և արագ օգտվելու հնարավորություն։ Իսկ դասերը իրենց կառուցվածքով նախատեսված են ինչպես սկսնակների (ովքեր առաջին անգամ են համակարգչից օգտվում), այնպես էլ առաջադեմների (ովքեր ուզում են էլ ավելի զարգացնել իրենց հմտությունները) համար։ Այլ կերպ ասած, եթե դուք արդեն այստեղ եք և կարդում եք սա, ուրեմն միանշանակ կարող եք սովորել մեզ մոտ։ Իսկ եթե ունեք հարցեր կամ խնդիրներ, չատի օգնությամբ (հասանելի է 24/7) կարող եք գրել մեր տեխնիկական աջակցության թիմին և հեշտությամբ ստանալ Ձեր բոլոր հարցերի պատասխանները։
Այո՛, Ձեր ընտրած ամբողջ կուրսը ավարտելուց հետո դուք կստանաք վկայական, որը կներառի QR-կոդ՝ ձեր ստացած գիտելիքների հաստատման համար։ Կախված Ձեր ընտրությունից՝ հանձնել ավարտական քննություն, թե ոչ, դուք կստանաք կարմիր կամ կապույտ վկայական։ Ինչպես նաև դուք կարող եք Ձեր վկայականում պահել Ձեր ռեզումեն, որը կբացվի անմիջապես QR կոդը սքան անելուց հետո։ Այն կհեշտացնի աշխատանքի ընդունման Ձեր գործընթացը։ Ձեր ռեզումեն վկայականում ներառելու հետ կապված հարցերով խնդրում ենք դիմել 24/7 ակտիվ չատին, և մեր տեխնիակական թիմը կտա Ձեր բոլոր հարցերի պատասխանները։
Այո', մեր կուրսերը ճկուն են։ Կուրսը գնելուց հետո այն հասանելի է Ձեզ համար մինչև 1 տարի ՝ 24/7 տարբերակով, և դուք կարող եք սովորել Ձեր նախընտրելի գրաֆիկով։ Ինչպես նաև կուրսը ավարտելուց հետո ցանկացած պահի նորից մուտք գործել Ձեզ անհրաժեշտ դասը և վերհիշել Ձեր սովորածը։ Դուք եք տնօրինում Ձեր ժամանակը և գրաֆիկը։
Մենք ունենք 24/7 ակտիվ չատ, որի օգնությամբ դուք կստանաք ձեզ հուզող հարցերի պատասխանները, ինչպես դասը գնելուց առաջ, այնպես էլ հետո։ Նախքան կուրսը գնելը ձեզ կպատասխանի մեր տեխնիկական թիմը և կօգնի լուծել պլատֆորմին և դասերին վերաբերող տեխնիկական հարցերը, իսկ մեր ուսանողները կստանան աջակցություն մեր ուսուցիչների և տեխնիկական թիմի կողմից, ունենալով հնարավորություն ուղղել հարցեր ինչպես տեխնիկական մասի, այնպես էլ դասերի հետ կապված։ Ինչպես նաև մենք ունենք վիդեոհանդիպումներ և առցանց զրույցներ հենց մասնագետների հետ, որտեղ նրանք կկիսվեն իրենց փորձով, կպատասխանեն ձեր բոլոր հարցերին, անհրաժեշտության դեպքում վիզուալ ցույց տալով։
Սկսելու համար անհրաժեշտ է գրանցվել մեր կայքում, ընտրել ձեզ հետաքրքրող դասընթացը և կատարել վճարումը։ Պրոցեսը շատ պարզ է և կարող է ավարտվել ընդամենը մի քանի վայրկյանում։
Մենք հաճախ կազմակերպում ենք զեղչեր և հատուկ առաջարկներ ինչպես ուսանողներին, այնպես էլ նոր հաճախորդներին։ Հետևեք մեր սոց. հարթակներին, կայքին, կամ գրանցվեք և տեղեկացեք մեր նորություններին՝ առաջինը ստանալով դրանք էլեկտրոնային նամակի տեսքով։
Պատվիրեք անվճար կոնսուլտացիա և կպատասխանենք Ձեզ հուզող բոլոր հարցերին։
35+ վիդեո դաս
24 500 դր
19 500 դր
35+ վիդեո դաս + 4 տեսազանգ
34 900 դր
29 500 դր
8 Տեսազանգ
49 900 դր
44 500 դր