Թարմացվել է 02/03/2023
Գնորդը Ծառայություններից հրաժարման դիմումը իրեղեն հիմքերի հետ միասին Ծառայություն մատուցողին ներկայացնում է գրավոր՝ թղթային կամ էլ.փոստի միջոցով, Ծառայության գնման ամսաթվից սկսած մինչև 30 (երեսուն) օրվա ընթացքում, որին տրվում է գրավոր պատասխան 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում դիմումին կից անհրաժեշտ է ուղարկել նաև վճարումը հավաստող փաստաթուղթ (բանկային կամ էլեկտրոնային վճարման անդորրագիր)։ Եթե Գնորդի պահանջները օրինական հիմքեր ունեն, Ծառայության մատուցողը պարտավորվում է Գնորդին վճարել գումարի այն մասը, որի դիմաց ծառայություններ դեռ չէ մատուցել, օրինակ՝ եթե Գնորդը ձեռք է բերել մեկ ամսվա (30օր) համար նախատեսված փաթեթ, որը Ծառայություններ մատուցողի կողմից սպասարկվում է արդեն 14 օր՝ Ծառայություններ մատուցողը պարտավորվում է Գնորդին վերադարձնել գումարի այն մասը, որը նախատեսված է մնացած 16 օրերի սպասարկման համար։ Ծառայության մատուցողը կարող է հրաժարվել ծառայության դիմաց վճարված գումրը ամբողջությամբ Գնորդին վերադարձնելուց, եթե պայմանագրում նշված դրույթները Գնորդի կողմից պատշաճ կերպով պահպանված չէն։
Կողմերի միջև վեճի առաջացման դեպքում վեճը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, իսկ այն դեպքերում, երբ բանակցությունների արդյունքում վեճը չլուծվի, ապա Կողմերը կարող են դիմել դատարան՝ վեճը լուծելու համար: Վեճերի լուծումը հանձնվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դատարաններին։ Ծառայության համար վճարված գումարի վերադարձի վերաբերյալ վեճի դեպքում Կողմերը ղեկավարվում են սույն Պայմանագրով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով` Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին, Հայաստանի Հանրապետության Կառավարության «01 հունվարի 2002 թվականի հոդված: 14.5 որոշումով, այլ նորմատիվ իրավական ակտերով, որոնք կարգավորում են Գնորդի և Ծառայության մատուցողի միջև իրավահարաբերությունները: