Թարմացվել է 02/03/2023
«Փասթ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը ողջունում է Ձեզ learningcenter.am կայքում և առաջարկում է Ձեզ ծանոթանալ ներքոնշյալ պայմաններին և կանոններին մինչև որևէ նախընտրած ծառայություն կամ բաժանորդագրություն գնելու որոշում կայացնելը:
Այս կայքում «Փասթ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը (այսուհետ նաև Ծառայության մատուցող) ներկայացնում է իր կողմից վաճառվող ապրանքատեսակները, ինչը հանդիսանում է հրապարակային օֆերտա՝ ուղղված բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր սույն օֆերտայում սահմանված պայմաններով Ծառայության մատուցողի հետ Ծառայության գնման/վաճառքի Պայմանագրի կնքման իրավունք ունեն։ Գնորդի կողմից սույն օֆերտայի համաձայնության (ակցեպտի) հիման վրա կնքվող պայմանագիրը հանդիսանում է միացման պայմանագիր, որին Գնորդը միանում է առանց որևիցե բացառությունների և/կամ առարկությունների:
Գնորդի կողմից ինչպես ինքնուրույն, այնպես էլ Ծառայության մատուցողի կողմից Ծառայության գնման պատվերի ձևակերպումը հանդիսանում է սույն պայմանագրի պայմանների ընդունման անհերքելի փաստ: Ծառայության գնման պատվերը հաստատած Գնորդը համարվում է սույն Պայմանագրի դրույթներով Ծառայության մատուցողի հետ փոխհարաբերության մեջ մտած անձ:
Ծառայության մատուցողի մոտ պավիրված Ծառայության բացակայության դեպքում, Ծառայության մատուցողը իրավունք ունի ամբողջովին կամ մասնակի չեղարկել Գնորդի պատվերը, ինչի մասին Ծառայության մատուցողը տեղեկացնելու է Գնորդին վերջինիս էլեկտրոնային հասցեին (որը նշում է Գնորդը learningcenter.am կայքում գրանցվելու ժամանակ) էլեկտրոնային նամակ ուղարկելու տեսքով կամ հեռախոսակապի (կամ հեռահաղորդակցման ցանկացած այլ կապի միջոցով), եթե առկա լինի նման հնարավորություն:
Ծառայության մատուցողը գրանցված վավեր/գործող պատվերի հիման վրա փոխանցում է, իսկ Գնորդը պատվերը հաստատելուց հետո վճարում է և ստանում է պատվիրաված Ծառայությունը, սույն պայմանագրի համաձայն:
Ծառայության գինը սահմանվում է Ծառայության մատուցողի կողմից միակողմանի (նախապես հրապարակված է learningcenter.am կայքում) կարգով և սահմանվում է Հայաստանի Հանրապետության դրամով, որը արտահայտում է Ծառայության մեկ միավորի արժեքը/գինը:
Ծառայության մատուցողը իրավունք ունի ցանկացած ժամանակ առանց ծանուցման փոփոխության ենթարկել առաջարկվող ապրանքների գինը:
Գնորդի կողմից Ծառայության գինը վճարվում է ամբողջությամբ (100%) և միանվագ: Գնորդը Ծառայության համար կարող է վճարել, միյայն անկանխիկ տարբերակով learningcenter.am կայքում առկա վճարային համակարգով:
Ծառայությունը Գնորդին Մատուցվում է ըստ ընտրված ծառայության համար նածխատեսված ժամկետում: Օրինակ եթե ծառայության համար վճարվել է 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ և ծառայության մեկ ամսվա վճարը կազմում է 100 000 (հարյուր հազար) հհ դրամ, այս դեպքում ծառայությունը մատուցվում է երկու ամիս (վաթսուն օր)։
Ծառայության մատուցման ամսաթիվ է համարվում ծառայությունների համար վճարված վճարման ամսաթիվը։
Ծառայության մատուցողը Ծառայությունների մատուցումը իրականացնում է միայն օնլյան տարբերակով learningcenter.am կայքի միջոցով:
Ծառայության մատուցողը Ծառայություն մատուցելու համար սահմանված ժամկետների մասով, մասնավորապես՝ Ծառայությունը սահմանված ժամկետում չմատակարարելու համար պատասխանատվություն չի կրում, եթե դրանք ծագել են Գնորդի մեղքով, այսինքն՝ սխալ նշված տվյալների, ինչպես նաև Ծառայության մատուցողի կամքից անկախ հանգամանքներով, օրինակ՝ բնական աղետի, դժբախտ պատահարի կամ այլ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած անհնարինության դեպքում:
Սույն Պայմանագիրը կնքելու պահից կատարել Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները՝ սույն Պայմանագրին և ՀՀ գործող օրենսդրությանը համաձայն:
Պատվիրված Ծառայության Մատակարարման ժամկետների փոփոխության դեպքում հնարավորինս շուտ այդ մասին տեղեկացնել Գնորդին Պատվերի Մատակարարման պայմանների ամբողջական կամ մասնակի փոփոխության մասին՝ փոփոխված պայմանների մասով վերջինիս համաձայնությունը ձեռք բերելու համար: Ծառայության մատուցողը կապ է հաստատուն Գնորդի հետ հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Ցանկացած պահի միակողմանի փոխել սույն Պայմանագրի դրույթները, այդ թվում նաև Ծառայության գինը, վճարման տեսակներն ու ժամկետները, Ծառայության Մատակարարումը: Բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում դրանք կայքում հրապարակելու պահից սկսած և դրանք (փոփոխությունները) հրապարակելու փաստը ապացույց է հանդիսանում, որ Գնորդը տեղեկացված է իրականացված փոփոխությունների մասին:
Չմատակարարել պատվիրված Ծառայությունը կամ արդեն մատուցված Ծառայությունը հետ պահանջել Գնորդից, եթե դրա համար սահմանված գինը չի վճարվել կամ վճարվել է ոչ ամբողջական (ոչ պատշաճ):
Մինչև Պայմանագրի կնքումը, մանրամասն ծանոթանալ սույն Պայմանագրի բովանդակությանը և դրանով սահմանված պայմաններին, ինչպես նաև learningcenter.am կայքում վաճառվող Ծառայությունների համար սահմանված գներին:
Ծառայության մատուցողի կողմից Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտականությունները կատարելու նպատակով Գնորդը Ծառայության մատուցողին պարտավոր է ներկայացնել իր անձը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը (և/կամ փաստաթուղթը), ինչպես նաև պատվիրված Ծառայությունը մատակարարելու համար հստակ և ճիշտ տվյալներ:
Վճարել պատվիրված Ծառայության համար learningcenter.am կայքում նշված գինը՝ սույն Պայմանագրի պայմաններին համաձայն: