Կա տեսակետ, որ մինչև 2050 թվականը մոլորակի բնակչության կեսը խոսելու է անգլերեն, բայց եկեք ժամանակից առաջ չընկնենք և հասկանանք, թե հիմա ինչ առավելություններ ունի անգլերենին տիրապետելը և ինչպիսի ուղիներ են բացվելու ձեր առջև սովորելուն զուգընթաց.
Պատկերացրեք՝ դևը բռնում է չինացուն, ֆիլիպինցուն, գերմանացուն(այստեղ կարող են լինել ձեր տարբերակները, ազգային խտրականություն չկա), ու մի հանելուկ է տալիս, հիմա հարց՝ ի՞նչ լեզվով պիտի խոսեր դևը, իսկ էդ խեղճ մարդիկ ո՞նց քննարկեին: Պարզ է, չէ՞, որ անգլերենով: Կատակը մի կողմ:
Երևի թե չարժե թվարկել միջազգային բոլոր այն կազմակերպությունները, որոնցում անգլերենը համարվում է հաղորդակցման հիմնական լեզու: Տարբեր ազգերին մեկ միասնական գաղափարով կապելու, միմյանց հետ հարաբերվելու, կարևոր խնդիրներ քննարկելու և որոշումներ կայացնելու առանցքում ընկած է այս լեզուն: Տնտեսական և քաղաքական պատճառները մի կողմ, եկեք գիտակցենք հարցի լրջությունը՝ եթե չգիտես անգլերեն, քեզ համար փակվում են ժամանակակից աշխարհի հետ շփվելու շատ ու շատ դռներ:
Այսօր, միջազգային հարաբերությունների զարգացման այս փուլում, անգլերենը մնում է կարևոր գործիք միջազգային շուկա մուտք գործելու համար։ Անկախ այն բանից՝ դուք ցանկանում եք աշխատել միջազգային ընկերությունում, զարգացնել ձեր բիզնեսը կամ ընդլայնել ձեր մասնագիտական կապերը, անգլերենի իմացությունը անփոխարինելի է հաջողության հասնելու համար։
Եթե սովորություն ունեք ֆիլմերի վերջում նայել ենթագրերին, ապա անպայման նկատած կլինեք հնչյունային ռեժիսորի ներկայությունը, իսկ եթե ավելի մեծ հետաքրքրություն ունեք երաժշտական լուծումների հանդեպ, ապա դիտելու ընթացքում արդեն իսկ նկատած կլինեք հնչյունային ռեժիսորի հաջող կամ անհաջող ներկայությունը: Եկեք հասկանանք, թե ինչ դեր է խաղում հնչյունային ռեժիսորը այստեղ, այնտեղ և ամենուր.
Մոկապերը ստեղծագործական գործընթացի կարևոր մասն են, որոնք օգնում են դիզայներներին տեսնել և ցուցադրել, թե ինչպիսի տեսք կունենա նրանց դիզայնը եռաչափ հարթությունում՝ նախքան այն տպագրության ուղարկելը: Դրանք ծառայում են որպես վիզուալ ներկայացման հզոր գործիքներ, որոնք ապահովում են պրոդուկտի պրոֆեսիոնալ պրեզենտացիան,նախքան արտադրության ուղարկելը:
Մեր արագ փոփոխվող և գլոբալիզացված աշխարհում անգլերենը դարձել է կարևոր հմտություններից մեկը՝ մասնագիտական հաջողության հասնելու համար: Անկախ այն բանից՝ դուք աշխատում եք տեղական շուկայում, թե ցանկանում եք մուտք գործել միջազգային ասպարեզ, անգլերենի լավ իմացությունը կարող է դառնալ կարիերայի բարձրացման կարևոր գործոն: Բայց ինչպե՞ս է անգլերենը նպաստում ձեր կարիերայի առաջխաղացմանը և ինչու՞ այն կարևոր է այսօրվա մրցունակ աշխատաշուկայում:
Վստահորեն կարելի է ասել, որ գրաֆիկական դիզայնը մեր կյանքի անբաժանելի մասն է, և այստեղ բոլորովին կարևոր չէ, մենք վիզուալ կոնտենտ ստեղծողն ենք, թե սպառողը, որովհետև այսպես թե այնպես յուրաքանչյուր քայլափոխի տեսողական հաղորդակցության մեջ ենք: